«Արևմտյան Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է». Լիլիթ Գալստյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արևմտյան Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի հետ համադրելը պատմագիտական սնանկություն է, քաղաքակրթական՝ դալտոնիզմ, ազգային ուրացում, քաղաքական ինքնասպանություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր «Մենք որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտյան Ադրբեջան տերմինը»։
«Ժամանակն արագացել է, ցայտնոտն ավելի քան տեսանելի է․․․ Պետականությունն ու մեր հավաքական ինքնությունը մերժելու ժամանակներ․․․ Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․․․»,–գրել է Լիլիթ Գալստյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live