Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Տղաների նկարվելու ձևեր, որոնք առավել շատ են ազդում աղջիկների նյարդերի վրա. 10 պատվիրան քյարթուների համար

LIFE
 Բոլորս էլ գրանցված ենք սոցիալական ցանցերում, ու պարբերաբար մեր աչքով ընկնում են իրենց անհեթեթությամբ, վուլգարությամբ ու քյարթությամբ աչք ծակող լուսանկարներ, որոնք հրապարակվում են ոչ այնքան բարձր ինտելեկտուալ ցենզ ունեցող երիտասարդների կողմից: Ես փորձեցի հավաքել մի քանի տասնյակ այդպիսի նկարներ ու դասակարգել դրանք, որպեսզի դեռևս չկողմնորոշված մարդիկ պատկերացում ունենան, թե ինչպիսի նկարներ պետք չէ հրապարակել սոցցանցերում, իսկ ով էլ գիտի դա, թող նայի ու զվարճանա մեր քյարթանդիլների լուսանկարչական կրեատիվի վրա:

Ինչպես ասվում է, սկսենք դասականներից:

1. Մի՛ պպզիր

11925679_10206551994454669_1165242816_n

Կար ժամանակ, երբ այսպիսի էնդեմիկ թռչունների կարելի էր հանդիպել ամեն ազատ բորդյուրի վրա, բայց հետո շատերը հասկացան, որ թուխս նստած հավի տեսք ունեն ու սկսեցին մարդավայել դիրքերով նկարվել: Ցավոք, ոչ բոլորը գիտակցեցին դա, ու հիմա էլ կարելի է ականատես լինել նման արարածների:

Պպզողները լինում են մի քանի տեսակի:

Հին գվարդիականներ, որոնց մոտ անգամ մկաններն ու ոսկորներն արդեն ճկված են այն աստիճան, որ երկրի ձգողականության պայմաններում միակ հարմար դիրքը հենց պպզածն է նրանց համար:

11909633_10206552026855479_1714155642_n

Երիտպպզողներ, որոնք դեռ նոր-նոր են յուրացնում թուխս նստելու արվեստը…

11911534_867132123368401_1548855220_n

Բրուտալ երիտպպզողներ…

DSC_0088

Մելամաղձոտ պպզողներ (կիրառական ցուցում. իմաստուն հայացքով նայել կադրից դուրս գտնվող օբյեկտի)…

11911964_867132086701738_1322765438_n

Աստվածահաճո պպզողներ (ցանկալի է պպզել եկեղեցու հարակից տարածքում, իսկ հնարավորության դեպքում՝ գմբեթին)…

11909633_10206552026855479_1714155642_n

Եվ իհարկե, խմբակային պպզողներ…

11911875_867132126701734_994168214_n

Տղերք ջան, պպզած մի նկարվեք: Նախ՝ դա ամենաանբնական ու անհարմար դիրքերից է, որ կարող է ընդունել Հոմո Սապիենսը (մի՛ կատաղեք, Հոմո բառն էստեղ էն չի, ինչ դուք մտածեցիք), երկրորդն էլ՝ էսթետիկորեն տգեղ է:

Անցնենք առաջ ու սահմանենք երկրորդ պատվիրանը.

«Նիվան օջախ չի, մեքենա է, այն էլ վատ»:

11944992_10206552089537046_781005827_n

2. Մեքենայի մոտ և մեքենայի մեջ հիմար դիրքերով ու դեմքի արտահայտությամբ մի՛ նկարվիր

Հասկանո՞ւմ եք, տղերք ջան, աղջիկների նյարդերին ազդում ա, երբ ակնհայտորեն չկայացած մեկը, ով ինքնուրույն 10 դրամ էլ չի աշխատել, պապայի փողերով առած կամ էլ ընդհանրապես ոչ իր, այլ ընկերոջ մեքենայի մոտ սենց նկարներ ա դնում: Յանի՝ տեսեք-տեսեք, բեսամթ ձելավոյ տիպն եմ ես…

11925679_10206551994454669_1165242816_n

Կամ էլ թե չէ նենց ձև են բռնում, ոնց որ քշածները սովետական տաշտակ չի, այլ ինչ-որ թույն ամենագնաց։

11951067_10206552043775902_1769487732_n

Ու առհասարակ ասեմ, որ Նիվան անգամ մեքենա չի, այլ ախտորոշում ա…

DSC_0087

Իսկ առավել նյարդայնացնում են էն նկարները, որտեղ վարսահարդարական դժբախտ պատահարի մասին հուշող պրիչոսկեքով մալալետեքը դատապարտող հայացքով նայում են տեսախցիկին, իբր՝ տեսեք-տեսեք, սպոնտան նկար ա, «հո հատուկ չե՞մ նստել խալխի ավտոյի մեջ, ղեկը պինդ բռնել ու խնդրել ընկերոջս, որ ինձ նկարի տենց, որ Օդնո քցեմ»…

DSC_0065

Կամ էլ՝ «Արա, չէի տեսել, որ նկարում են…»

11944516_10206551994414668_1398441596_n

3. Ախպերավատ մի՛ եղիր, այլ պարզապես նկարվիր

Անցնենք առաջ: Տղերք ջան, հավատացեք, ահավոր հիմար գաղափար ա ամբողջ քուչով հավաքվելը, իրար գրկվելով ու պաչելով նկարվելն ու հետո «AXPERUTYUN» տիպի վերտառությամբ էդ նկարները դնելը:

Օրինակ՝ էս նկարում մարդ նայում ա, ու հարց ա առաջանում էդ նորմալ մարդու մոտ. էսքան ջահել տղա գործով զբաղվելու փոխարեն կանգնել՝ տռասի վրեն բքում են, մի բան էլ նկարվում ու, դրամատիկ սև-սպիտակ սարքելով, դնում են սոցցանց: Իմա՞ստը:

11943364_10206552043695900_1001769702_n

Հատկապես մանրապճեղ մալալետկեքն են սիրում տենց գրկախառնված նկարներ անել, ընդ որում՝ մեջները միշտ մի երկու հոգի լինում ա, որ նենց լուրջ ու ցասումնալից դեմքով ա նայում կամեռային, ասես հենց նկարվեն՝ գնալու են, Բաքուն գրավեն:

DSC_0067

4. Կարմիր չարոխներով մի՛ նկարվիր

Հասկանում եմ, որ բոլորս էլ մեծացել ենք Կարմիր գլխարկի մասին հեքիաթի վրա, բայց դա չի արդարացնում անասուն կարմիր չարոխներ կրելու թրենդը, էլ չեմ ասում՝ դրանք ֆոտոսեսիայի դետալ դարձնելը…

Օրինակ՝ էս նկարից տպավորություն է ստեղծվում, որ հերոսի անհատականությունն ու շարմն ավելի շատ իրա չարոխներով է պայմանավորված, քան դեմքով:

11948024_805865936199751_2113830543_n

Իսկ այս սուիցիդալ մոտիվներով TXUR նկարում չգիտես էլ, թե ինչն է ավելի շատ նյարդայնացնում՝ լուսանկարի ղզիկական մոտիվնե՞րը, թե՞ աչք ծակող կարմիր կոշիկները:

11938941_10206552033535646_1317173152_n

5. Մի՛ բքիր

Բա որ նկար են գցում, որտեղ ուրվագծվում է իրենց մարմնի վերին վերջույթը՝ պարուրված նարգիլեի ծխի մեջ: Ոնց որ կամազի փչացած գլուշիտել լինեք, տղերք, ի՞նչ մի ձև եք բռնել…

DSC_0033

Կամ էլ շլանգը բերաններում… մի մոռացեք, որ ֆրեյդիզմ կա՜, բան կա՜…

DSC_0017

Բա որ սենց մտամոլոր ու տխուր դեմք ընդունած՝ սիգարետը ձեռքներին նկարներ են գցում, որտեղ անչափ խորիմաստ հայացքով նայում են պատին… Արա, մի՞թե հավատում եք, որ ինչ-որ մեկին տպավորում ա էդ ձևի թռեշը…

11931714_10206552026895480_423981414_n

Կամ էլ բազմանալու պատրաստ սեռական հասունացման հասած ջայլամի դիրքով տնգված, սիգարետով ու որոնող հայացքով նկարներ են դնում…

11908072_867130206701926_1084785205_n

Ու նույնիսկ եթե քո բքոցին դոլարների ֆոնին է, դա նյարդայնացնում է, հատկապես, եթե չես ֆայմել, որ 1 դոլարանոցներով մարդու չես ցնցի, իսկ կադրում հենց մի դոլարանոցների խուրձ է…

11949582_10206552089497045_1196226083_n

6. Պլանով, կոկաիով, այլ թմրանյութերով ու զենք զինամթերքով մի՛ նկարվիր:

Դե իսկ պլանքաշությունով ու մարտական զենքով գլուխ գովալը լոպազանալու թեմայի մեջ կուլմինացիոն կետն ա: Բացի նրանից, որ դա հաստատ չի տպավորում աղջիկներին, այն կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել պատկան մարմինների մոտ:

DSC_0288

... ու առավել ևս մարդու վրա պահած մի նկարվի, կարա կրակի... չնայած, կոնկրետ էս նկարում էդ վտանգավոր չի, որովհետև կպնելուց՝ գլխին ա կպնելու, իսկ եթե գլխի մեջ ուղեղ չկա՝ վնասը մեծ չի. մի ծակ կլինի, էն էլ զամազկա կարելի է անել:

7. Առանց արև արևային ակնոցներ մի՛ դիր

Այն էլ տանը…

11911875_867132126701734_994168214_n

8. Ֆոտոշոփով տափակություններ մի՛ ավելացրա առանց այն էլ տափակ լուսանկարին

DSC_0034

9. Ախմախ գործողություններդ ու տեսքդ ի ցույց մի՛ դիր

Օրինակ՝ որոշ խելոքներ սիրում են սաունայից նկարներ գցել կամ էլ, ասենք, լողավազանում մի քանի փռչոտ ու թաց ընկերների հետ գրկված: Դա հակահիգիենիկ է, պարոնա՛յք:

11949590_805865929533085_15696920_n

Պակաս տխմարություն չէ տարբեր հուշարձանների վրա էշություններ անելը, ինչպես այս հիմարի պարագայում է: Հավերժական կրակի վրա կոֆե մի՛ դրեք, Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի յուբկի տակ մի՛ նայեք, խաչքարերի վրա մի՛ կանգնեք և այլն…

11908072_867130206701926_1084785205_n

Ու վերջապես, 9-րդ պատվիրանը…

10. Սիրո ախմախ դրսևորումներ մի՛ արա:

Գուցե սա տպավորի վամպիռ աղջկա, կամ էլ մոծակների, բայց ընդհանուր առմամբ, դժվար է պատկերացնել ավելի հիմար տարբերակ՝ աղջկան կամ էլ աղջիկներին տպավորելու համար…

11911534_867132123368401_1548855220_n

 Ու առավել ևս պետք չէ բեմադրել սիրային այնպիսի տեսարաններ, որոնցից հասկանալի չի դառնում, թե սիրոդ թիրախն աղջի՞կ է, թե՞ դիմացդ կանգնած քեզ պես սամեցը…

11911875_867132126701734_994168214_n

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another