Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
Մխիթարյանը, armsport.am-ի փոխանցմամբ, խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
- Ճի՞շտ է, որ գիրք եք գրում։
- Այո, բայց դեռ նոր եմ սկսել։ Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին։
- Կարդո՞ւմ եք։
- Այո՛։ Հիմա սկսել եմ Զիդանի կենսագրությունը, իսկ վերջերս ավարտեցի մի գիրք, որում խոսվում էր կյանքի 5 կարևոր նպատակների մասին։
- Ճի՞շտ է, որ «Մանչեսթեր»-ում խաղից 3 օր առաջ անջատում էիք հեռախոսը։
- Ոչ, դա Ուկրաինայում էր։ Բայց իրականում ես այն անջատում էի խաղերից հետո, քանի որ վերլուծում էի խաղս ու շատ ինքնաքննադատական էի։
- Հիմա է՞լ է այդպես։
- Ոչ, բայց հեռախոսն օգտագործում եմ հնարավորինս քիչ: Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս։
- Կլոպն է՞ր Դորտմունդում աշխատում Ձեր չափազանց ինքնաքննադատության վրա:
- Այո, նա մեծ մարզիչ է, բայց առաջին հերթին մեծ հոգեբան․ նա ինձ ասաց, որ չվերցնեմ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, արագ մոռանամ սխալները և պարտությունները՝ միշտ մտածելով հաջորդ խաղի մասին։