Սարատովի մարզում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
INTERNATIONAL NEWSՍարատովի մարզի Մարքս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, գրում է Gazeta.ru-ն։
Ականատեսները պատմել են, որ կրակոցներ են սկսվել տեղի Հաղթանակի զբոսայգու մոտ։ Լրագրողների տեղեկություններով՝ հարձակվողը եղել է մեքենայում, կրակոցները մեքենայից է արձակել։
Նա հանցագործության վայրից փախել է, որից հետո իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են կազմակերպել։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը նախապես ընտրել է տուժածներին։
Ըստ SHOT-ի՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, ով տեղափոխվել է հիվանդանոց, մեկ մարդ մահացել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



