Պարտքատերն այրել է փոքրիկ երեխային՝ նրա ծնողների պարտքի համար (լուսանկարներ)
SOCIETYՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Ուլյանովսկ քաղաքում։ Այստեղ պարտքատերը այրել է փոքրիկ երեխային՝ ծնողների պարտքի պատճառով։ Նա այրվող նյութերով լի շիշը նետել է տան պատուհանից ներս, այն ընկել է փոքրիկի մահճակալի մեջ, որտեղ երեխան քնած է, ու հրդեհ է բռնկվել։
Տղան ուժեղ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, բարեբախտաբար, երեխայի կյանքը փրկել հաջողվել է։ Այրվել է նաեւ փոքրիկի պապը, ով մինչ փրկարարների գալը փորձել է մարել կրակը։
Ինչպես պարզվել է, երեխայի ընտանիքը 2014-ին 4 հազար ռուբլի է տոկոսով վերցրել, հետո վերադարձրել է, սակայն տոկոսը շարունակել է պտտվել ու հասել է 40 հազար ռուբլու։ Երեխայի պապիկն ասում է, որ պարտքատերը բազմիցս սպառնացել է իրենց։ Վերջինն արդեն ձերբակալվել է, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։




1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



