Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։
«Ցավոք սրտի, Չեխիայի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված մեր ցուցահանդեսը մեկ շաբաթ անց ավարտվեց այս կերպ»,-սոցցանցերում գրել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Կուբերնատը։
Ցուցահանդեսը կազմակերպել էր դեսպանությունը Թբիլիսիի Վացլավ Հավելի անվան այգու ցանկապատի վրա։
Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենն արձագանքել է վանդալիզմի արարքին։
«Թբիլիսիում Դանիայի դեսպանատունը համերաշխություն է հայտնում Վրաստանում մեր չեխ գործընկերներին։ Նման գործողությունները խարխլում են մշակութային երկխոսության նկատմամբ հարգանքի հիմնական արժեքները»,-գրել է դեսպանը։
Վրաստանի ՆԳՆ-ն և Արտաքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանել միջադեպը։