Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Ըստ Ալիևի՝ նավթն ու գազն «Աստծո նվերն են». COP29-ն ավարտվեց նույնքան աղմուկով ու սկանդալային, որքան ընթացել էր

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանում ավարտվել է կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գագաթնաժողովը, որի երկշաբաթյա աշխատանքը լի էր սկանդալներով, բուռն իրադարձություններով, գրեթե ամենօրյա բողոքի ակցիաներով, այն նույնիսկ ավարտվեց խառնաշփոթով ու աղմուկով:

Բաքվում անցկացվող COP29 մոլորակային կլիմայի ամենամյա հանդիպման ոչ միայն ընթացքը, այլ նաև արդյունքները, մեղմ ասած, գոհացնող չեն:

ՄԱԿ-ի քսանիններորդ գագաթնաժողովը գրեթե ավարտվեց լիակատար ձախողմամբ. հատկացված երկու շաբաթը բավարար չեղավ համաձայնության հասնելու համար, և գրեթե 200 երկրների պատվիրակներ ևս երկու օր և երկու գիշեր անցկացրին բանակցությունների սենյակներում, որտեղից նրանք դուրս եկան ուժասպառ և զայրացած: Արդյունքում կիրակի գիշերը փոխզիջում է գտնվել, բայց գրեթե բոլորը դժգոհ են մնացել արդյունքներից:

Զարգացած տերությունները խոստացել են եռապատկել աղքատ երկրներին փոխհատուցումը՝ հասցնելով մինչև 300 միլիարդ դոլար մինչ 2035 թվականը, սակայն քչերն են գոհ այս թվից:

BBC-ն գրում է, որ արևմտյան քաղաքական գործիչների համար կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ծախսերի աճը խոստանում է ընտրական խնդիրներ, քանի որ վերջին տարիներին տնտեսությունների եկամուտներն ու գանձապետարանները խարխլվել են հետքովիդային գնաճի, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի և Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ մղվող հակամարտության հետևանքների պատճառով:

ԱՄՆ-ում կլիմայական նիհիլիստ Դոնալդ Թրամփի հաղթանակը «կանաչ» օրակարգի նկատմամբ արևմտյան ընտրողների վերաբերմունքի վառ օրինակ է։

300 միլիարդի չափից դժգոհ են նաև զարգացող երկրները։ Նախ, նրանք տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար էին պահանջում: Եվ երկրորդ՝ Արևմուտքը գրեթե մեկ տասնամյակ ուշացումով կատարեց տարեկան 100 միլիարդ հատկացնելու իր նախկին խոստումները, և այս անգամ կասկածներ կան, որ զարգացած երկրները ժամանակին և ամբողջությամբ վճարելու փող չեն ունենա:

«Ոչ մի երկիր չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, և մենք Բաքվից հեռանում ենք անելու շատ աշխատանքով»,- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Ստիլը ամփոփել է գագաթնաժողովը:

Նա հավելել է, որ հիմա հաշվետվություններ ուսումնասիրելու ժամանակը չէ, պետք է բոլորն աշխատեն միասին և կրկնապատկեն ջանքերը COP30-ի համար:

Նախորդ տարվա COP28-ում սկանդալներ առհասարակ չեն եղել, ամեն ինչ ընթացել է հարթ և ըստ օրակարգի, քննարկման թեմաներն էլ՝ բացառապես կլիմայական փոփոխությունների մասին և դրանց շուրջ: Այս տարի Բաքվում, սակայն, խոսվել է ամեն ինչից, բացի բուն թեմայից:

9 տարի առաջ՝ 2015 թվականին՝ Փարիզում COP21-ի համանման գագաթնաժողովում, ստորագրվել էր կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղենիշային համաձայնագիր: Այնուհետև աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին նվազեցնել արտանետումները և որոշեցին, որ զարգացած երկրները կվճարեն զարգացող երկրներին մաքուր ապագայի անցնելու համար, քանի որ հենց նրանք են հարստացել արդյունաբերական հեղափոխության ժամանակ, որի պատճառով գլոբալ տաքացումը արագացել է։

Իսկ թե կոնկրետ որքան վճարել պետք է որոշվեր մեկ տասնամյակի ընթացքում՝ մինչև 2025 թվականը։ Ուստի փոխհատուցման հարցը դարձավ Ադրբեջանում կայացած COP29 գագաթնաժողովի գլխավոր խնդիրը։

Մինչ այժմ զարգացած երկրները տարեկան 100 միլիարդ դոլարի «կլիմայական փոխհատուցում» էին խոստանում: Զարգացող երկրները պահանջում էին տարեկան մինչև 1,3 տրիլիոն դոլար:

Ուրբաթ օրը՝ երկշաբաթյա համաժողովի վերջին օրը, ամփոփիչ կոմյունիկեի նախագծում հատկացման թվի փոխարեն «X» է գրված եղել։ Հետո քննարկվել է 250 միլիարդ դոլարի հատկացումը։ Երկու օր հավելյալ վեճերից հետո այն հասավ ընդհանուր առմամբ 300 միլիարդի։

Ոչ պակաս վիճելի էին ապագա գործարքի մանրամասները, այն է, թե որ միջոցներից են հատկացվելու գումարները, և որ զարգացող երկրները կարող են դիմել դրա համար։

Զարգացող կատեգորիայի մեջ են մտնում նաև Չինաստանը, որը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տնտեսությունն է, և Սաուդյան Արաբիան, որը հարուստ նավթային տերություն է: Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի աղքատ երկրները կարծում են, որ դա անարդար է:

Երկրորդ հարցն այն է, թե կոնկրետ ով է տալու այդ գումարը։ Զարգացած երկրների իշխանությունները բանակցում են փոխհատուցման շուրջ: Այնուամենայնիվ, այս գումարը դեռ չի ներառվել բյուջեներում, և քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն ակնկալում են, որ Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում «կանաչ» վերակառուցման ֆինանսավորման մի մասը կտրամադրվի արևմտյան բանկերի և ընկերությունների մասնավոր կապիտալի կողմից, որոնք չեն մասնակցել բանակցություններին:

Սա այնքան էլ դուր չի գալիս աղքատ երկրների փաստաբաններին, ինչպիսին է Ասիական Ժողովուրդների Շարժումը պարտքի և զարգացման համար (APMDD):

«Անհասկանալի է, որ հարուստ երկրների իշխանությունները համարձակվում են իրենց անվանել «կլիմայի փոփոխության դեմ պայքարի չեմպիոններ», բայց միևնույն ժամանակ հրաժարվում են հստակ նշել, թե որքան գումար են հատկացնելու պետական բյուջեներից ոչ թե վարկերի տեսքով, այլ դրամաշնորհների»,- ասել է APMDD համակարգող Լիդի Նաքպիլը Բաքվում գագաթնաժողովի վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ՄԱԿ-ի կլիմայի երրորդ անընդմեջ համաժողովն անցկացվում էր մի երկրում, որն ապավինում է նավթի և գազի արդյունահանմանը: Եգիպտոսում COP27-ից հետո անցած տարվա համաժողովը հյուրընկալել էր Դուբայը՝ ԱՄԷ-ն, իսկ այս անգամ՝ Ադրբեջանը:

Եվ ամեն անգամ, նավթի և գազի արդյունաբերության լոբբիստների ձայնն ավելի բարձր է հնչում, քան հանածո վառելիքի հակառակորդների խմբինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հյուրընկալել է COP29-ը, մասնակիցներին ասել է, որ նավթն ու գազը «Աստծո նվերն են»:

Նման ղեկավարության ներքո ոչ ոք հույս չուներ համոզել նավթային տերություններին, որ նույնիսկ գագաթնաժողովից առաջ հաղորդագրության մեջ ներառեն հանածո վառելիքները աստիճանաբար դադարեցնելու խոստումը:

Ավելին, մոլորակի գլխավոր նավթային տերությունը՝ ԱՄՆ-ը, նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով խոստանում է դառնալ Փարիզի համաձայնագրով մեկնարկած Երկրի կանաչապատման գործընթացի գլխավոր հակառակորդը։

Թրամփն իր առաջին ժամկետում ԱՄՆ-ը դուրս բերեց Փարիզի համաձայնագրից, սակայն հետո ընթացակարգը ձգձգվեց, և ԱՄՆ-ը դուրս մնաց կլիմայի փոփոխության դեմ պայքարից ընդամենը մեկ տարով։ Ջո Բայդենն այդ ամենը հետ վերցրեց Սպիտակ տանը իր առաջին օրը:

Հիմա ամեն ինչ տեղի կունենա մեկ տարվա ընթացքում, և Թրամփը պատրաստ է ավելի հեռուն գնալ և հրաժարվել ոչ միայն Փարիզի պայմանագրից, այլև դատապարտել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան՝ ամբողջ աշխարհի կլիմայական օրակարգի հիմնարար փաստաթուղթը։

Արդյունքում նավթային երկրները ձեռք բերեցին առավելություն, և COP29 կլիմայական կոնֆերանսի կոմյունիկեն ընդհանրապես չի հիշատակում հանածո վառելանյութերը՝ արտանետումների և կլիմայի փոփոխության հիմնական աղբյուրը:

Այն միայն ասում է, որ բոլոր 197 երկրները հաստատում են վերջին COP28-ում ընդունված որոշումները։

Դուբայում առաջին անգամ հաջողվել էր վերջնական փաստաթղթում ներառել նավթի, ածխի և այլ ածխաջրածինների «դերի աստիճանական նվազման» մասին արտահայտությունը՝ ի ուրախություն որոշ ակտիվիստների և մյուսների դժգոհության, ովքեր ցանկանում էին տեսնել «աստիճանական մերժման» խիստ ձևակերպումը։

Նավթով հարուստ Բաքվում կայացած գագաթնաժողովն էլ ավելի հիասթափեցրեց հանածո վառելիքի հակառակորդներին:

Ինչպես հայտարարել է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի առաջատարներից մեկը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորը, COP29-ը «խուսափել է ձախողումից, բայց հեռու է հաջող լինելուց»։

Ձեռք բերված համաձայնությունը, ըստ նրա, «բացարձակ նվազագույնն է»:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026