Գեներալը, ով խրամատում չի եղել, ինձ համար գեներալ չէ. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այժմ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին «գլխավոր խնդիր» ունի՝ նվազեցնել բյուրոկրատիան բանակում։
«Եվ սա շատ կարևոր է։ Սպան պետք է տեսնի զինվորին: Գեներալը, ով խրամատում չի եղել, ինձ համար գեներալ չէ, չնայած իր փորձին։ Ամենայն հարգանքով հանդերձ՝ այսօր ամենաբարդ իրավիճակն առաջնագծում է՝ խրամատներում։ Գեներալները պետք է լինեն խրամատներում: Սա նման պատերազմ է»,- ասել է Զելենսկին, հաղորդում է UNN-ը՝ Suspilne-ին հղումով։
Նախագահն ընդգծել է, որ «զինվորականի բարոյականությունն ամենակարևորն է»։
«Եվ եթե, բայց սա զինվորականների որոշելիքն է, եթե այսօր իրենց առաջարկած «կորպուս-բրիգադային» համակարգին անցնելը նշանակում է գեներալից մինչև զինվոր այս հեռավորությունը նվազեցնել, եթե այս բյուրոկրատիան նվազի, ապա թող անեն դա»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy