Ռաուլին մոռացեք. ֆուտբոլի հավաքականը ե՞րբ նոր մարզիչ կունենա
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլորովին վերջերս ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարեց, թե Հայաստանի հավաքականի նոր մարզիչ կարող է դառնալ իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը։ Այս լուրը՝ հասկանալի պատճառներով, իսկական իրարանցում առաջացրեց Հայաստանում և դրանից դուրս:
ՀՖՖ-ին մոտ կանգնած MediaHub-ի աղբյուրը, սակայն, պնդում է՝ Ռաուլը հաստատ չի նշանակվելու այդ պաշտոնին, թեև, հասկանալի է, ղեկավարությունը դա շատ է ցանկանում։
«Նախ, այն պատճառով, թե ինչ մեծության մասին է խոսքը, և երկրորդը՝ վերջին շրջանում ՀՖՖ-ն այնքան շատ է թիրախավորվել, որ մի գնդակով երկու նապաստակ են ուզում սպանել ու վերականգնել իրենց համբավը»,- ասաց մեր աղբյուրը:
Ինչ վերաբերում է մարզչի հավանական թեկնածուներին, մեր զրուցակիցը նշեց, որ այս փուլում մի քանի անուն է շրջանառվում, բայց վերջնական որոշում չկա:
Մեր հարցին՝ իսկ ե՞րբ սպասել նշանակման, նշեց. «Կարծում եմ, մինչև հունվարի վերջ ՀՖՖ-ն պետք է ներկայացնի նոր մարզչին, որպեսզի թիմը ժամանակ ունենա պատրաստվել մարտի խաղերին: Սա ողջամիտ ժամկետ է, և հույս ունենանք, որ դրա մեջ կտեղավորվեն»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 13-ին, Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո ՀՖՖ–ն հայտարարեց, որ Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորելու մեր հավաքականը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy