Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դպրոցում տղայիս 5 հոգով քաշելով տարել են զուգարան, հայհոյել են, ծեծել, ստորացրել․ տնօրենը հերքում է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երեխաս, որը Զովունիի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում է սովորում, ուզել է գնալ դասի նստել, այդ պահին 11-րդ դասարանի 5 տղա, որ ընդանրապես կապ չունեն իրենց հետ, դիմացը կտրում են դպրոցի ներսում, քաշելով տանում են զուգարան, ասում են՝ բա դու «աչոտ» պիտի տաս։ Տվյալ տղայի քույրը իմ տղայի դասարանից է, գնացել է սուտ ինֆորմացիա է հայտնել եղբորը, որ քեզ ասում են դու լավ տղա չես։ Դասարանի մի 4 տղաներից են ուզում «աչոտը», քանի որ նրանք արդեն հասցրել են դասի են նստել, իմ տղան ոչ, իմ տղային են դեմ տվել պատին, ապտակել, հայհոյել, ստորացրել։ Ասել են՝ դու պիտի «աչոտ» տաս, ընկերներիդ համար էլ պիտի «աչոտ» տաս։ Այդ ամենից հետո ուշացած մտել է դասարան, ուսուցիչը , որ տեսել է լացելով եկել է վատացել է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Զովունիի բնակիչ Մերի Զուրաբյանը։

Ծնողի խոսքով՝ վիճաբանությունը մի քանի օր տևել է, սակայն իրենք ընդանրապես տեղյակ չեն եղել։
«Դպրոցից էլ չեն ասել, որ նման վիճաբանություն կա այնտեղ, չգիտեմ ինչու։ Երեկ պատահաբար ուղղակի խոսակցություն եմ լսում, որ երեխան խոսում է ընկերներից մեկի հետ, որ վիճաբանություն է եղել դպրոցում։ Ես, որ լսեցի, ասեցի՝ ինչի չեք ասել, որորվհետև քրոջս երեխան էլ է նույն դասարանում սովորում։ Այսինքն՝ երևի ձեզ դպրոցում ստիպում են, որ այնտեղ ինչ-որ բան է լինում, չասեք տանը։

Ես գիտեմ, որովհետև վերջերս ժողովներում նենց են ներկայացնում երեխաներին, որ վատ բան եք ասում տանը, ծնողներին, իբր խաբարբզիկ եք։ Երեխաներն էլ վատ են զգում, որպեսզի չասեն ծնողը խնդրի մեջ չընկնի պահել են, չեն ասել»,- պատմեց նա։

Ծնողը պնդումը՝ խնդիրն այն է, որ ինքն ու իր քույրը դեմ են եղել տնօրենի ընտրությանը, այդ պատճառով տնօրենը հիմա լարված է իրենց դեմ։

«Ես իրեն ձայն չեմ տվել, ասել եմ դու «չարչի» ես, առևտուր ես անում դպրոցում, դրա համար 4 տարի ընկած ա իմ ու քրոջս հետևից։
Երեխային, որ 5 հոգով տանում են զուգարան, կամերաներըը դրված են, ու՞ր էին ներսի աշխատողները, ու՞ր է իրենց պահակը»,- նշեց նա։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ, ով հերքեց տեղեկությունը, որ դպրոցում ծեծկռտուք է եղել։

«Չի եղել նման բան, որևիցէ վեճ, ծեծկռտուք դպրոցում չի եղել, եղել է ընդամենը խոսակցություն։ Դպրոցի աշխատակազմն այնքան զգոն է եղել, որ նույնիսկ դասերից հետո, դպրոցի բակում փորձել են նորից ինչ-որ բան զրուցել, արդեն դպրոցի աշխատակիցները եղել են կողքներին»,- եզրափակեց տնօրենը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards