Հյուսիսային Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան պատրաստվում է մեծ հեռավորության բալիստիկ հրթիռ արձակել առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը:
Վերջերս ԱՄՆ-ն Հս. Կորեայում գերակտիվություն է գրանցել, մասնավորապես` հրթիռ արձակելու համար անհրաժեշտ վառելիքի բաղադրիչների տեղափոխումը:
Միևնույն ժամանակ ամերիկյան իշխանությունների մտահոգությունն է առաջ բերում այն, որ այդ նույն տեխնոլոգիան կարող է կիրառվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ տեղափոխելու համար:
Ավելի վաղ ճապոնական գործակալությունը հաղորդել էր Հս. Կորեայի կողմից հեռահար հրթիռ արձակելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ Հս. Կորեան հունվարի 6-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումներ էր անցկացրել, ինչը միջազգային հանրության մտահոգության առիթ էր տվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



