Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը դեռևս վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել։
«Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը։
Նա նշեց, որ այդ ընկերը հեղինակություն է:
«Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշումը»,- տեղեկացրեց Աղազարյանը՝ հավելելով, որ վերջինս վաղը կտեղեկացնի իրեն՝ երբ է գալու, որից հետո կլինի հանդիպումը, ու ինքը որոշում կկայացնի:
Բացի այդ, ըստ նրա, ինքը դեռ պետք է խորհրդակցի որդիների, կնոջ, ընկերների հետ:
Օրերս Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy