Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղամ Նազարյանի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նիստը տեղի կունենա առաջիկա երկու օրերին։ Այդ մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը։
Ըստ մեր աղբյուրի՝ այսօր նիստ չի կայանա։ Թեև խմբակցության անդամները չեն նշում, թե կոնկրետ ինչ են պահանջելու Նազարյանից, բայց և ենթադրելի է՝ մանդատը վայր դնելու հարցը տարբերակներից մեկն է։ Ի դեպ, եթե կուսակիցները համեստորեն լռում են, ապա ինքը՝ Նազարյանը, վստահեցնում է՝ եթե անգամ խնդրեն, մանդատը վայր չի դնելու։
Հիշեցնենք, որ Նազարյանի շուրջ աղմուկը բարձրացավ նախ գործուղման ժամանակ ՔՊ-ականների հետ ջերմ լուսանկարների հրապարակումից, ապա իր այն հայտարարությունից հետո, թե ընդդիմության օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարց չկա։
Նշենք, որ այդ ամենից հետո խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշված էր․
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»։
Նարե Գնունի
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy