Կորեայի ձորում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնված 1986 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։23-ին, մարվել՝ 09։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy