Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Շուրջ 96.140.000 դրամի հափշտակություն․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով:

Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և հափշտակված գումարի ընդհանուր չափը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, 2021թ․ հունիս-օգոստոս ամիսներին, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներում առկա գումարից, որոշակի միաժամանկյա գործողություն կատարելու եղանակով, հափշտակել են առանձնապես խոշոր չափի շուրջ՝ 96.140.000 ՀՀ դրամ գումար։ Պարզվել է, որ այդ միջոցներից 5.072.000 ՀՀ դրամ գումարը հափշտակվել է 26-ամյա երիտասարդի և վերջինիս հետ հանցավոր համաձայնության եկած անձանց կողմից։

26-ամյա երիտասարդը, իր երկու ծանոթների և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տեղյակ լինելով հայաստանյան երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին, ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իր և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նկատառումով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև, օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները 33 կանխիկացման գործարքներով կանխիկացրել են։ Այդ կերպ նշված 26-ամյա երիտասարդը  և նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձինք հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 5.072.000 ՀՀ դրամ գումար՝ ընկերություններին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը 2022 թվականի փետրվարի 24-ին, կրկին օգտվելով  բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից, մեկ այլ սխեմայի կիրառմամբ, համակարգչային հափշտակությամբ ձեռք է բերել առնվազն 370.000 ՀՀ դրամ գումար:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրի քաղաքի 26-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրան մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

26-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Հափշտակության մեխանիզմում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome