Ուզում եմ բերքը հավաքելու հնարավորություն ունենամ․ Տեղ գյուղի բնակիչն ադրբեջանցիների «քթի տակ» հող է մշակում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ՝ սահմանին կանգնած զինծառայողների զգոնությամբ են սկսում ու ավարտում իրենց օրը։
«Մեր անվտանգության հարցն է»,-MediaHub-ին ասում է Տեղ գյուղի բնակիչը։ Որդիները զինծառայողներ են Սյունիքի դիրքերում։ Նա Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն սկսելու անհանգստություններ ունի։
«Ինչքան մամուլում շատ է խոսվում Սյունիքի անվտանգության, «Զանգեզուրի միջանցքի» մասին, էնքան ավելի շատ ենք անհանգստանում։ Ես տեսել եմ արցախցիների գաղթը, չեմ ուզում դա կրկնվի սյունեցիների դեպքում։ Մեր տղերքը սահմանը լավ են պահում, չնայած հակառակորդի կողմից ոչ հաճախ լսվող կրակոցներին։ Երբ սովածանում կամ ծխախոտի պակաս են զգում՝օդ են կրակում»,-ասաց տղամարդը։
Տեղ գյուղի արոտավայրերից ու դաշտավայրերից հրաշալի տեսարան է բացվում դեպի Քաշաթաղի շրջան։ Մեր զրուցակիցն ամեն օր տեսնում է, որ ամեն ինչ փոխվում է զարմանալի արագությամբ։
«Անվտանգության համար մեծ աշխատանքներ են կատարվել, ինժեներական աշխատանքները օր ու դադար չունեն, սահմանները՝ մի քանի էշելոններով ամրապնդվում են, սակայն, ավելի անհանգստացնողը գետնափոր թունելների կառուցումն է։ Մի կողմից Բերձոր քաղաքն են կառուցում սպիտակ քարով ու կարմիր տանիքներով, մյուս կողմից՝ անվտանգության ուղղությամբ են աշխատում, իսկ մեր կողմից առանձնապես բան չեն անում, չեմ ուզում դրա մասին խոսենք, միայն մի բան կասեմ՝ համակարգային փոփոխություն է պետք մեր բանակին»,-իր անհանգստությունը հայտնեց Տեղ գյուղի բնակիչը, որ ադրբեջանցիների քթի տակ հող է մշակում։
«Աշնանացան արտ եմ արել, ուզում եմ բերքը հավաքելու հնարավորություն էլ ունենամ»,-եզրափակեց նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy