Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում: Նախարարական սոցիալական կոմիտեի 2024 թ.-ի սեպտեմբերի 24-ի նիստի N ԿԱ/288-2024 արձանագրության 3-րդ կետով առաջարկվել է նախարարությանը սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար էլ առաջարկվել է լրացում կատարել օրենքում և սահմանել լիազորող նորմ: Ներկայումս օրենքում նման նորմ չկա, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ:
Միևնույն ժամանակ առաջարկություններ են ստացվում մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունը հետևյալն է. տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն աջակցությունը:
Կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում, ըստ նախարարության, մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը, ինչպես նաև նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



