Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը դեռևս նիստ չի գումարել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցը քննարկելու համար։ Սակայն այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ոչ ուղիղ, բայց հասկացրեց՝ Նազարյանը պիտի հեռանա խմբակցությունից, միևնույն ժամանակ նշեց՝ մանդատը վայր դնելու հարց իրենք չեն բարձրացնելու։

Այս հայտարարությունից հետո MediaHub-ը կապ հաստատեց Նազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է նախատեսում ինքն անել։

«Դեռևս չգիտեմ՝ ինչ պիտի անեմ։ Մտորումների մեջ եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ դեռևս չի խոսել գործընկեր պատգամավորների հետ, չգիտի էլ՝ կխոսի, թե ոչ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Գեղամ Նազարյանը նշեց՝ ցանկություն ունի խոսել նրա հետ։

Դիտարկմանը, որ խմբակցության նիստ է լինելու, արդյո՞ք ինքը չի զղջացել իր հայտարարության համար, և այդ մասին չի հայտնելու գործընկերներին, Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ ինչի՞ համար պիտի զղջա։

Մեր արձագանքին՝ իր հայտարարության համար, որ ընդդիմությունն այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չունի, Նազարյանը կտրուկ պատասխանեց՝ ինքը նման բան չի ասել, սխալ է մեկնաբանվում իր խոսքը։

«Դուք լսե՞լ եք իմ խոսքը, թե՞ այդ վերնագիրն եք կարդացել։ Գիտեք չէ՞՝ ես նման բան չեմ ասել։ Բոլորդ, այդ թվում՝ բոլոր, բոլորը, այդ հարցը տալիս են առանց ճշտելու՝ ես դա ասել եմ, թե՝ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս՝ դուք ճշտեք, ես նման բան ասել եմ, թե՝ չէ, հետո հարցրեք՝ փոշմանել եմ, թե՝ չէ»,- նշեց նա։

Թեև նրա այդ հայտարարությունը լսել ենք, սակայն, եթե անգամ մենք՝ որպես լրատվամիջոց չենք լսել, կամ լսելուց հետո սխալ ենք ընկալել, ապա ի՞նչ կասի իր ընդդիմադիր գործընկերներին, որոնք, փաստացի, ընկալել են այնպես, ինչպես մենք․ այս հարցին Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ ասելով․ «Էդ իրենց պրոբլեմն ա, իմ պրոբլեմը չի։ Մեծ պրոբլեմ կա էս երկրում․ առանց լսելու մարդիկ եզրահանգումներ են անում, որոշումներ են կայացնում։ Տենց ոնց կլինի»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինքը չի՞ ուզում ճշմարտությունը ներկայացնել գործընկերներին, Նազարյանն արձագանքեց՝ չի ուզում, հոդված է գրել «Առավոտ» թերթում, որ «մարդիկ, եթե լսելու հետ խնդիր ունեն, գրավոր լեզվով էլ կարդան»։

Վերջին հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ԱԺ գարնանային նստաշրջանին կտեսնե՞նք իրեն խորհրդարանում, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Չգիտեմ, իսկ ո՞վ գիտի՝ գարնանը ի՞նչ ա լինելու»։

Նարե Գնունի

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community