Վրաստանը հրաժարվում է մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով` ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy