Ադրբեջանցիները հիմա էնքան մոտ են, որ ամեն րոպե մի բանի սպասում ենք. ՊՆ-ն հերքում է, բայց դրանց էլ ոչ մեկ չի վստահում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ընդհանրապես, նման կեղծ լուրեր տարածելուց առաջ պետք է մտածել այն զինծառայողների հարազատների մասին, որոնց զավակները գտնվում են դիրքերում»,-MediaHub-ին ասում է Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչը, մեկաբանելով սոցիալական մեդիայում երեկ տարածված այն լուրերը, թե, իբր, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։
«Էդտեղ գրել են, թե, իբր, առանց կրակոցների հետ են քաշվել ու հանձնել, էստեղ էլ հարյուրապատիկ ուռճացված ասում են՝ «մարտեր են, կրակում են դիրքերի վրա»։ Տղաս ծառայության մեջ էր, զանգել եմ, շատ հանգիստ պատասխանել է, ասել, որ ամեն ինչ լավ ա, որ նման բաներ հեռախոսով չհարցնեմ։ Անգամ որդուս հետ խոսելուց հետո ամբողջ գիշեր աչք չենք փակել, մի տեսակ անհանգիստ էինք»,-ասաց տղամարդը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից ու 2022-ի սեպտեմբերյան մարտերից հետո Վայոց ձորի մարզը ևս հայտնվել է Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ, մինչ այդ մարզի մի մասը սահմանակցում էր միայն ադրբեջանական Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
«Հիմա էնքան են մոտեցել, որ ամեն րոպե մի բանի սպասում ենք, թեկուզ ՊՆ-ն հերքեց, բայց դրանց էլ ոչ մեկ չի վստահում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ սահմանային իրավիճակի մասին լուրերը տարածվելուն զուգահեռ՝ Պաշտպանության նախարարությունը հերքեց դրա իսկությունը, հորդորելով տեղիք չտալ չճշտված լուրերին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy