Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի նոյեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ ԶՈՒԼԿԱՐՆԱԵՎԻՉԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy