Հալեպում ուսանողներ են զnհվել․ զինյալների առաջնորդը խորհուրդ է տվել խաղաղ բնակիչներին լքել տները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիական Հալեպ քաղաքում այսօր առավոտից սկսված ռազմական գործողությունները շարունակվում են։ MediaHub-ի զրուցակից հալեպաբնակ Գևորգ Ճոսլակյանը տեղեկացնում է, որ պայթյունների ձայները լսելի են անգամ ապաստարաններից։
«Հալեպի հյուսիսային շրջանները ռմբակոծության տակ են, զինված խմբավորումների կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի դեմ սիրիական բանակը գործի է դրել ՀՕՊ համակարգերը։ Խոսք է գնում, որ նախկին Ալ-Քաիդա Նուսրա ճակատի և Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել գրեթե ողջ արևմտյան Հալեպը։ Իսկ մենք շարունակում ենք մնալ ապաստարաններում, մինչև կրակը կհանդարտվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Մերձավոր Արևելքում պատերազմները չդադարեցնելու գերտերությունների հավակնությունը հաջողության է հասնում։ Լիբանանում զինադադար հաստատելու հաջորդ օրը ռազմական գործողություններ են սկսվում Սիրիայում։ Հալեպաբնակ մեր հայրենակիցները ընդամենը մեկ հարց ունեն՝ «ինչո՞ւ», որին պատասխան չեն տալիս։
«Այսօր համալսարանը ռմբակոծվեց ու մեծ փոս առաջացավ։ 4 ուսանող է զոհվել, բազմաթիվ երիտասարդներ վիրավորվել են։ Ռմբակոծությունը մի պահ դադարում է միայն մուսուլմանների մոտ ընդունված աղոթքի ժամին»։
Սիրիական ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ, Թուրքիայի կողմից հովանավորություն ստացած զինյալ խմբավորումները, որոնց հալեպցիները «Ազատ բանակ» անունն են տվել, մարտեր են վարում Հալեպի արվարձաններում: Ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիական անձանց լքել տները։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy