Վերին Լարսը չի բացվել, մարդիկ անշարժ կանգնած են հերթում․ ի՞նչ է կատարվում Վերին Լարսում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ն այսօր գրել էր, որ Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։ Մարդիկ նշում էին, որ երեք օր է՝ Լարսում կանգնած են, ցուրտ է, էլ չեն դիմանում անմարդկային պայմաններին, մեքենաների վառելիքը վերջացել է, գումարն էլ է վերջանում, երեխաներ կան, որ տեղափոխվել են հիվանդանոց։
Քիչ առաջ տարածվեց, որ Վերին Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար։
MediaHub-ը կապ հաստատեց մեր առավոտյան զրուցակցի հետ, ով ՌԴ-ից յոթ տեղանոց մեքենայով գալիս է դեպի Հայաստան։ Վերջինս նշեց.
«Չի՛ բացվել, մենք նույն տեղում կանգնած ենք, հա ասում են, որ կարծես բացվում է, բայց կանգնած ենք, տեղից չենք շարժվել»,- նշեց քաղաքացին։Նա ասաց, որ շատերի մոտ վառելիքն էլ է վերջացել, իսկ իրենց մեքենայում շատ քիչ է մնացել, ու երբ բացվի, չգիտի՝ ի՞նչ է լինելու, հերթում արդեն բավականին մեքենա կա առանց վառելիքի։
«Շատերը տաքսի են կանչում, գնում են վառելիք գնում, որ կարողանան բացվելուն պես անցնեն անցակետը, շատերն էլ ուրիշ մեքենաներից են խնդրում վառելիք, հիմա չգիտեմ, հերթում ահավոր շատ մեքենա կա առանց վառելիքի, տեսնենք ինչ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, իրենք ուղղակի պիտի սպասեն։
Նշենք, որ բեռնատարների մասով Լարսը շարշունակում է փակ մնալ, վերջին տվյալներով` հերթի մեջ է 2610 բեռնատար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy