Շոլցն ու Զելենսկին հեռախոսով քննարկել են պատերազմն Ուկրաինայում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին։
«Շարունակելու ենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ սերտորեն համագործակցելով մեր եվրոպական և միջազգային գործընկերների հետ»,- գրել է Գերմանիայի կանցլերը։
Ըստ կանցլերի՝ ինքը համաձայնել է Զելենսկու հետ, որ կողմերը կպահպանեն շփումները, «այդ թվում՝ արդար խաղաղության հնարավոր ուղիները քննարկելու նպատակով»։
Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտնել է Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցների մասին։
«Խոսեցի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և շնորհակալություն հայտնեցի Գերմանիայի առաջնորդության համար Ուկրաինային աջակցելու համար, հատկապես Patriot և IRIS-T համակարգերով մեր հակաօդային պաշտպանության կարողությունները ամրապնդելու համար, որոնք արդեն հազարավոր կյանքեր են փրկել»,- գրել է նա Х սոցցանցում։
Ըստ Զելենսկու՝ իրենք քննարկել են «վճռական համատեղ քայլերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ, որոնք կարող են ավելի ամրապնդել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը»։
«Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը և Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը բոլոր ճակատներում վճռորոշ են ագրեսորին իրական խաղաղության ստիպելու համար։
Կանցլեր Շոլցը միաժամանակ մանրամասներ է հայտնել Պուտինի հետ իր զրույցից։
«Ակնհայտ է, որ միայն զենքի և դիվանագիտության համակցված ուժը կարող է ստիպել պատերազմի համար պատասխանատուին դադարեցնել այն։ Իսկական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով»,- հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսին Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտինի հետ բանակցություններից հետո Շոլցը հայտարարել է, որ Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։
Իր հերթին Մոսկվան հայտնել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy