Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող «անապատի հարսնացուն». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պալմիրան եղել է (արամերեն Թադմոր՝ արմավենիների քաղաք) ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։ Այն գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից՝ 240 կմ, Եփրատից՝ 140 կմ հյուսիս-արևելք)։ Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Ներկայում Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։
 
Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան, հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը (3-րդ դար)։ 2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայում քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։ Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներ, նաև Սանկտ Պետերբուրգն են բանաստեղծորեն անվանել Հյուսիսային Պալմիրա, իսկ Օդեսան էլ՝ Հարավային Պալմիրա։ Պալմիրայի մասին ամենահին հիշատակումները մեզ են հասել հնագույն Մարի թագավորության շրջանից։ Քաղաքը հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.ա. 1500 թվականին՝ որպես արամեական հորդաների դեմ ընդլայնված պաշտպանության կառույց։
 
Նաբուգոդոնոսոր 2-րդ արքան Երուսաղեմի վրա հարձակվելիս ավերել է այն։ Շնորհիվ աշխարհագրական լավ դիրքի՝ այն կրկին վերաշինվել է և դարձել քարավանների իջևանատեղի։ Այնտեղ է գտնվել Պալմիրայի թագավորության մայրաքաղաքը՝ Սենատով, ժողովրդական հավաքներով։ Հռոմեացիները պարթևների դեմ պատերազմի ժամանակ (41 թվական) փորձել են գրավել Պալմիրան, բայց անօգուտ։ Տրայանոսի կառավարման շրջանում այն ամբողջությամբ ավերվել է հռոմեական զորքերի կողմից, սակայն Հադրիանոսը վերականգնել է այն՝ անվանելով Ադրիանապոլիս։ Կարակալլայի օրոք (մոտ 212 թվական) Պալմիրան հռչակվել է հռոմեական գաղութ և կառավարման հանձնվել սենատոր Սեպտիմիուս Օդենատին։ Պալմիրայի ամենահայտնի տիրակալը եղել է թագուհի Զենոբիան, որը զգալիորեն ընդարձակել է տերության սահմանները՝ ցանկանալով նույնիսկ հնազանդեցնել Հռոմին։
 
Զենոբիայի օրոք Պալմիրան հասել է իր փառքի գագաթնակետին։ Բայց դա կարճ է տևել։ Հռոմի կայսր Ավրելիանոսը, որոշելով կոտրել թագուհու հպարտությունը, 273 թվականին Պալմիրան ենթարկեցրել է իրեն։ Նա գերել է Զենոբիային, մայրաքաղաքը դատարկվել է և դարձել Հռոմեական Կայսրության մաս։ Հետագայում, չնայած փորձերին, քաղաքը իր նախկին փառքը չի վերականգնել և 744 թվականին ավերվել է արաբների կողմից՝ հետագայում դառնալով փոքրիկ բնակավայր։ Ներկայում քաղաքի ավերակները ձգվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր։ Ավերակները տարբեր ժամանակներից են մնացել։ Պալմիրայում ամբողջ հողը ծածկված է ավերված շինությունների քարերով, բեկորներով։ Երևում են եկեղեցիների, պալատների, սյունաշարերի, ջրանցույցների մնացորդներ։ Իսկ մոտակա բլուրներից մեկի գագաթին կա ուշ արաբական շրջանի ամրոց։
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը