«Ձևավորվել էր ինքնատիպ մի ընտանիք, ում հետ ապրեցինք գրեթե 2 տարի»․ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման վերջին սեանսը՝ Պարոնյանի բեմում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յուրաքանչյուր հարազատ նախագծի ավարտ շատ հուզական է, որովհետև ձևավորվել էր ինքնատիպ մի ընտանիք, ում հետ ապրեցինք գրեթե 2 տարի՝ Երևանում, մարզերում ու ԱՄՆ-ում։ ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման պրոդյուսեր Արման Միտոյանը՝ անդրադառնալով ներկայացման վերջին սեանսին։
Նոյեմբերի 25-ին վերջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվեց արդեն սիրված «Հարսանեկան Ping-Pong» ներկայացումը, որը դեռ 2023թ-ից Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում է։
Ներկայացման սյուժեն ծավալվում էր 5 կերպարների շուրջ, որոնց մարմնավորում են դերասաններ Լևոն Հախվերդյանը, ով մարմնավորում էր փեսացու Գրիգին, Իննա Խոջամիրյանը՝ հարսնացու Էվային, Գոռ Հակոբյանը՝ Ռոբի կերպարում, Անի Խաչիկյանը՝ Լառայի, իսկ Մանե Մխոյանը՝ Մառայի կերպարներում։
Իրադարձությունների անսպասելի զարգացումն ամբողջությամբ փոխում էր հերոսների ճակատագիրը և անակնկալներ մատուցում նրանց։
Ներկայացման բեմադրիչը ռեժիսոր Արշո Հարությունյանն է, պրոդյուսերները՝ Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը։
Պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացումը երկար, արդյունավետ, բայց ինչը, որ ամենակարևորն էր, հետաքրքիր ու մի ամբողջ կյանք թվացող ճանապարհ է անցել։
Հարցին՝ ինչու ներկայացումը ավարտվեց, հնարավոր է վերսկսվի այն, Արման Միտոյանը պատասխանեց հակիրճ․
«Ինչպես ընդունված է ասել՝ ավելի լավ է հեռանալ մեկ ժամ շուտ, քան մնալ 5 րոպե ավել…»։
Էմմա Մարտիրոսյան, Քրիստինա Մուշեղյան, Աննա Սրապիոնյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy