ՔԿ նորանշանակ ղեկավարը «գլուխը կախ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն․ իրավապաշտպան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել, թեև վատ բաներ էլ շատ չեմ լսել։ Լսել եմ, որ նա սոսկ «գլուխը կախ՝ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն։ Ընդ որում, այդ մարդու մասին այս մոտեցումը համատարած է։
«Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել, թեև վատ բաներ էլ շատ չեմ լսել։ Լսել եմ, որ նա սոսկ «գլուխը կախ՝ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն։ Ընդ որում, այդ մարդու մասին այս մոտեցումը համատարած է։
Եթե նա ցանկանում է ապացուցել հակառակը, ապա հուշեմ հիանալի ու շատ պատվաբեր մի տարբերակ - թող կարճի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դեմ խայտառակ գործը - պետության անունից պարզապես կողոպտում են տուն-տեղ կորցրած մարդկանց։ Հերիք չի կողոպտում են՝ մի հատ էլ դատում են։
Հավատացնում եմ՝ դա կլինի հարգանքի արժանի քայլ և կգնահատվի ըստ արժանվույն։
ՀԳ. Ինքս էլ եմ հասկանում առաջարկած տարբերակի հավանականության աստիճանը «նիկոլի թվին»։ Բայց միևնույն ժամանակ՝ կարծում եմ, որ մարդուն պետք է ինքնադրսևորման շանս տալ։ Ի վերջո, կյանքը հո՛ չի սկսում ու վերջանում իր ու Քյարամյան Արգիշտիի մեջտեղը էսօր նստած մարդով։ Պիտի, չէ՞, իմանանք՝ ում հետ գործ ունենք»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



