Ի՞նչ տեղի ունեցավ 27 օրերի ընթացքում «Գոյ» թատրոնի հետ
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 27 օր է, ինչ շարունակվում է «Գոյ» թատրոնի նախաձեռնած նստացույցը, որով պահանջում են վերականգնել արդարությունը, այսինքն՝ աշխատելն ու արարելն իրենց մայր թատրոնում։
Իսկ ի՞նչ է կատարվել 27 օրերի ընթացքում.
Նստացույցի 27 օրերի ընթացքում «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը իրականացրել է տարբեր ակցիաներ՝ բարձրաձայնելով իրենց խնդիրը։ «Գոյ»-ի անձնակազմն այս օրերի ընթացքում գնացել է դատախազություն, ՄԻՊ, ոստիկանություն, նաեւ հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ, սակայն չեն ստացել իրենց խնդրի լուծումը։
Կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի խոսքով՝ այս ամենը կոնկրետ քայլ է իրենց դրսում թողնելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին «Գոյ» թատրոնի ծննդյան օրն է, իսկ վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սարգիս Արզումանյանն ասել է.
«Դեկտեմբերի 8-ին մեր թատրոնի ծննդյան օրն է, որը նախապատրաստվում ենք դրսում նշել: Գոնե մինչեւ դեկտեմբերի 8-ը մեր թատրոնի դռների դիմաց ենք լինելու, ակցիաները շարունակվելու են, միայն նստացույցով չենք բավարարվի, կունենանք ճյուղավորված այլ գործողություններ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ, հանրային միջոցառումներ, ներկայացումներ: Եթե քաղաքապետարանից ստանանք համապատասխան թույլտվություն, փորձելու ենք մեր նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության մոտ»։
Վերջում հավելենք, որ նստացույցի ժամանակ «Գոյ» թատրոնի բակում բեմադրվել է ներկայացում, որով թատրոնի անձնակազմը փորձել է ցույց տալ, որ անկախ հանգամանքներից, հարմարավետությունից և եղանակային պայմաններից չեն կորցնում ստեղծագործելու մոտիվը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy