Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն այցելել են Բյուրականի աստղադիտարան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն ունեցան լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորեցին:
«Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, ստեղծում պայմաններ և ապացուցում, որ նրանք բոլորը պաշտպանված են մեր քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy