«Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել
ECONOMICSՄինչև 2025 թվականի ամառ Լոնդոնի արևելքում գտնվող Լոնդոնի մարզադաշտի տանիքը կծածկվի արևային մարտկոցներով, ինչը էներգիա կարտադրի մարզադաշտը սնուցելու համար և կնվազեցնի ածխածնային արտանետումները: Այդ մասին գրել է BBC-ն, գրում է Focus.ua-ն։
Հաղորդվում է, որ արևային մարտկոցները կզբաղեցնեն մարզադաշտի տանիքի 6500 քմ տարածքը: Տանիքի վրա ծանրաբեռնվածությունը նվազագույնի հասցնելու համար որոշվել է օգտագործել թեթև «մեմբրանային» կառուցվածքի արևային վահանակներ։ Ակնկալվում է, որ վահանակները թույլ կտան մարզադաշտին կրճատել ածխածնի արտանետումները տարեկան ավելի քան 200 տոննայով, ինչպես նաև` արտադրել բավականաչափ էներգիա՝ մարզադաշտի ամեն տեսակ օգտագործման համար: Ծրագրի արժեքը 4,35 մլն ֆունտ է:
LLDC-ն գնահատել է, որ Լոնդոնի մարզադաշտի տանիքի այդ «արևային թաղանթը» կարող է խնայել մարզադաշտի համար տարեկան մինչև 350,000 ֆունտ ստեռլինգ: Դրա կառուցման համար թույլտվությունը ստացվել է սեպտեմբերի վերջին։
«Այդ արևային մարտկոցները փոխում են խաղի կանոնները Լոնդոնի մարզադաշտի համար` այն վերածելով աշխարհի ամենականաչ սպորտային և համերգային վայրերից մեկի և զգալիորեն նվազեցնում են էներգիայի սպառման ու գործառնական ծախսերը», - ասել է Լոնդոնի շրջակա միջավայրի և էներգիայի գծով փոխքաղաքապետ Մեթ Քոբանը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]