Սաներից հինգը վերադարձավ մրցանակով
SPORTՍյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի Կապանի «Պանտերա» ակումբի սաները (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան) մրցանակներով են վերադարձել նոյեմբերի 22-ից 24–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած մարզաձևի բաց առաջնությունից։
Ակումբից մրցավայր էր մեկնել տասը կարատեիստ։ Ներկայացուցչական այդ մրցմանն աչքի ընկան ակումբի հինգ մարզիկ, ովքեր բարձրացան պատվո պատվանդան։ Հաղթող դարձավ Անրի Արզումանյանը (8-9 տարեկանների մրցապայքարում)։ Երկրորդ մրցանակակիրներ դարձան Արթուր Արսենյանը (8-9 տարիքային խումբ) և Լիլիա Առաքելյանը (10-11 տարիքային խումբ)։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Դանիել Մինասյանը (10-11 տարիքային խումբ) և Գոռ Դանիելյանը (12-13 տարիքային խումբ)։
Ակումբի մարզիչը և սաների ծնողները շնորհակալություն են հայտնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին մրցման մասնակցությունը հովանավորելու համար։
ԻՆչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց ակումբի մարզիչ Արմեն Գրիգորյանը, հաջորդ պատասխանատու մրցումը կայանալու է դեկտեմբերի 2-8-ը Իտալիայում, որին մասնակցելու է «Պանտերա» ակումբի հինգ մարզիկ՝ չորս տղա և մեկ աղջիկ, տարբեր տարիքային և քաշային կարգերում։
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։
Վահրամ Օրբելյան