Գերմանիայի իշխանությունները հայտնել են, թե ինչպես են պայքարելու գաղթականների ներհոսքի դեմ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարող կոալիցիան հայտնել է ապաստանի տրամադրման կանոնների խստացման պլանի մանրամասները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ կոալիցիան համաձայնության Է եկել «անվտանգ» երկրների ցուցակում ավելացնելու Ալժիրը, Մարոկոն եւ Թունիսը. դա նշանակում Է, որ դրանց քաղաքացիներն ապաստան ստանալու քիչ շանսեր ունեն:
Փախստականի սահմանափակ կարգավիճակով միգրանտները չեն կարողանա երկու տարվա ընթացքում հարազատներին Գերմանիա փոխադրել:
Գաբրիելը նաեւ հայտարարել է այն նոր միջոցառումների մասին, որոնք կնպաստեն նրանց արտաքսման գործընթացի արագացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը:
2015 թվականին Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմում Է տվել ավելի քան 1,1 միլիոն մարդ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



