Կալանավորներն ահազանգում են. քննիչը լրիվ փոխել է առերես հարցաքննության իմաստը
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն եւ Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի եւ վկայի միջեւ առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետեւանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



