Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
SOCIETYԿառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է, տեղեկանում ենք պոլիկլինիկայի ֆեյսբուքյան էջից։
«8 տարի առաջ՝ 2016 թվականի հենց այս օրը, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի հովանավորությամբ և աջակցությամբ հինովին վերանորոգումից հետո վերաբացվեց մեր պոլիկլինիկան։
Այն իր վերաբացման օրվանից ի վեր մեր քաղաքացիներին ընդունում է ավելի լուսավոր, ընդարձակ, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրված շենքային պայմաններով՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման և ամրապնդման։
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում մեծ բարերարի անունը, ում ջանքերն ու նվիրումն անգնահատելի են»,– ասված է հրապարակման մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



