Գործադուլ անող ավտոբուսի վարորդները կստանան անվճար պաշտպանություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից հայտնում են․
«Հաշվի առնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների կողմից բարձրաձայնած իրենց աշխատանքային օրենսգրքով պաշտպանվող իրավունքների առերևույթ խախտումները, ինչպես նաև աշխատանքից ազատելու գործընթացի ակնկայտ խախտումները, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին և տարիներ շարունակ ծավալած գործունեությանը, իր պատրաստակամությունն է հայտնում անվճար հիմունքներով ստանձնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների խախտված իրավունքների պաշտպանությունը և նրանց ներկայացուցչությունը համապատասխան ատյաններում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy