Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և հերքել կուսակցությունից հեռանալու և փոխարենը գործարարությամբ զբաղվելու մասին տարածված լուրը, հայտնում 1tv.ge-ն:
«Այսօր արմատական ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները ստեր են տարածել, թե ես հեռացել եմ «Վրացական երազանք»-ից։ Այս ապատեղեկատվությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և արհեստական իրարանցում առաջացնել»,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը շարունակում է աշխատել նույն պաշտոնում։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ես շարունակում եմ աշխատել որպես «Վրացական երազանք»-ի նախագահ, ես մեր թիմի անդամն եմ, և տեղեկության բովանդակության մեջ առկա մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: