Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուզում ենք վերադառնալ Հայաստան․ Հալեպում իրավիճակն ավելի է սաստկանում

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ի՞նչ են մտածում Հայաստանում՝ Հալեպի հայերին տարհանելու համար»,- MediaHub-ի հետ զրույցում առաջինն է, որ հարցնում են ահաբեկչությունների էպիկենտրոն դարձած Հալեպից։

«Քաղաքից դուրս գալու ելք չկա, օդանավակայանում թռիչքներ չկան։ Գնալով իրավիճակն ավելի է սաստկանում, ռմբակոծությունների ձայները չեն դադարում, հաճախ այն մեզանից ավելի մոտ է լսվում, բայց հիմնականում ռմբակոծվում է քաղաքի հյուսիսային հատվածը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հալեպաբնակ Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։ 

Գևորգի խոսքով՝ Հալեպ-Դամասկոս գլխավոր մայրուղին փակ է, այլընտրանքային ճանապարհները՝ վտանգավոր։ Հալեպահայերը հույս ունեն, որ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի հայերին ապահով տարհանելու հարցում։

«Հոսանք տալիս են հովհարային անջատումներով, ջուրը՝ ժամային գրաֆիկով, հացի խնդիրը մասամբ լուծվել է։ Էս պահին էլեկտրականություն կա, դրա համար եմ կարողանում խոսել ձեր հետ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ հայրապետի հայրախնամ հովանավորությամբ՝ հալեպահայերն առանց խտրականության նյութական օժանդակություն պետք է ստանան։ Հայկական համայնքն աշխատում է համակարգված, սակայն, մեզ ավելի շատ խաղաղ կյանք է անհրաժեշտ, ելք դեպի Հայաստան։ Շատերը գուցե նախընտրեն այլ երկիր, բայց ես իմ ընտանիքով ուզում եմ վերադառնալ հայրենիք»,- ասում է նա։ 

MediaHub-ը կապ հաստատեց նաև Իսաբել Դանգուրյանի հետ։ Կինը երեխաների հետ վերջերս էր Հայաստանից տեղափոխվել հայրենի Հալեպ։ Սակայն, իրավիճակով պայմանավորված՝ հայտնվել է անելանելի վիճակում։

«Մի բան պետք է անել, այսպես այլևս անհնար է։ Հալեպի հայերը պետք է տարհանվեն, այստեղ անապահով է, ու վերջը չի երևում։ Հարևան Լիբանանում նորից վերսկսվել է պատերազմը։ Մերձավոր Արևելքում քաոս է, ուզում ենք վերադառնալ Հայաստան: Հալեպը՝ Թուրքիայի հովանավորությամբ, հայտնվել է ապստամբների և արմատական խմբավորումների ձեռքում»,- եզրափակեց Իսաբելը։

Հետևեք մեզ՝ այստեղ

 
IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community