Եթե դուք ուշ եք քնում, ապա ամենահարմար թեկնածուներն եք Մարս մոլորակը բնակեցնելու համար
LIFEԵթե դուք այնպիսի մարդ եք, որը նախըտրում է առավոտը վաղ արթնանալ օրը երկարեցնելու համար, հավանաբար, երբեք չեք ընտրվի Մարս մոլորակի բնակեցման թեկնածուների մեջ: Սա հիմնված է նոր հետազոտության վրա, որը այն մասին է, թե ինչ ազդեցություն կունենա օրգանիզմի խախտված ժամանակացույցը տիեզերք ճամփորդելու, ավելի կոնկրետ՝ Մարսը բնակեցնելուն մասնակցելու մեջ:
Գլխավոր հետազոտող պրոֆեսոր Անդյու Լաուդոնը նշել է, որ քանի որ օրերը Մարս մոլորակի վրա 37 րոպեով երկար են, քան Երկրինը, գիշերային բվերը ավելի լավ կհարմարվեն մոլորակի դանդաղ պտույտներին: Իսկ վաղաժամ արթնացողները լուրջ խնդիրներ կունենան և հավանաբար չեն ընդգրկվի Մարս ուղարկվելու ՆԱՍԱ-ի պլանավորած ոչ մի նախագծի մեջ:
Մարսը բնակեցնելու հեռանկարը, իհարկե, շատ հեռու է դեռ: Բայց եթե երբևէ Կարմիր մոլորակ գնալու լինենք, ժամանակային խնդիրների առաջ կկանգնենք: Պրոֆեսոր Լաուդոնը ասել է, որ ակնկալում է, որ ՆԱՍԱ-ն թեկնածուներին ընտրելիս անպայման հաշվի կառնի քնելու հետ կապված սովորությունները:



