Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Սկիզբ է դրվել ոսկու տենդին․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Կամավորների օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1837- ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը:
 
1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։
 
1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է, այսպես կոչված, Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան:
 
1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռվա համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։
 
1920 - ՀԽՍՀ հեղկոմի առաջին հրամանով ստեղծվել է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
 
1920-Երևանում լույս է տեսել ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստան», ապա՝ «Հայաստան»։
 
1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքերի առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
 
1936 - շահագործման է հանձնվել ՔանաքեռՀԷԿ-ը:
 
1936 - ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարում ընդունվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությունը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ Հայկական ԽՍՀ -ն դարձել է միութենական հանրապետություն։
 
1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։
 
1988- Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 ցուցարար, զոհվել է երկու մարդ:
 
1992 - վախճանվել է նկարիչ Կարլոս Աբովյանը:
 
2005-սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սաակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող՝ Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:
 
2005 - Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը:
 
2011-Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվել է, որովհետև քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը:
 
2013-«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
 
2017-խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը օրակարգ ընդգրկելու հարցը:
 
2018-խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով տեղի է ունեցել բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը:
 
2019-Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց և փոխհատուցում են պահանջել իրենց կորցրած տների համար։
 
2021-Հայաստանի խոշորացված 36 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:
 
2022- Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը:
 
ԱՇԽԱՐՀ
 
մ.թ.ա.63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի է ենթարկվել Կատալինի դավադրության հինգ մասնակից. դա իրականացվել է մեկ օր առաջ Սենատի կայացրած թույլտվության համաձայն, ըստ որի, ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց:
 
1349 - Նյուրնբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ:
 
1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որը ավերել է Նեապոլը, 35 000 մարդ զոհվել է:
 
1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17րդ դարերում Եվրոպայում իրականացվող վհուկների որսին:
 
1492- Քրիստափոր Կոլումբոսը հասել է Հայիթի կղզի:
 
1766- Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը:
 
1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։
 
1803 –ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը:
 
1812 - Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:
 
1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդին:
 
1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը:
 
1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։
 
1904 - Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը:
 
1925 - տեղի է ունեցել Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:
 
1926– վախճանվել է ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ Կլոդ Մոնեն։
 
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը:
 
1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը:
 
1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) է իջել, որը ցրվել է միայն 4 օր անց. ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։
 
1957– ջուրն է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն էր։
 
2009 - ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ:
 
2013 - վախճանվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան։
 
2020 - ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը Երկիր է բերել Ռյուգա աստերոիդից վերցված գրունտը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest