Yerevan, 27.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31րդ նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածից 15ը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։ Զուգահեռաբար Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարին ամերիկյան կողմի միջնորդությամբ, իսկ հայկական կողմը դեմ չի եղել այդ հանդիպման կայացմանը: ԱՄՆ հեռացող վարչակազմը ցանկանում է որոշակի արդյունք ունենալ հայադրբեջանական բանակցություններում:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է՝ հանդիպման առաջարկը մերժվեց զուտ ֆորմատի տեսանկյունից: «Ադրբեջանը ցանկանում է իր ռուս գործընկերներին ցույց տալ, որ նա չի բանակցում Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Նա փորձելու է դրա հաշվին դիվիդենտներ ստանալ Ռուսաստանից: Բացի դա, սա Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող քննադատություններին որոշակի արձագանք էր, նա շատ լավ հասկանում է՝ վարչակազմը շուտով փոխվելու է Միացյալ Նահանգներում, և դա իր համար լուրջ հետևանքներ, ըստ էության, չի ունենալու: Ինչ վերաբերում է նույն բանակցային գործընթացում զարգացումներին, այստեղ տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է քաշում որոշակի պահանջներ, բացի պայմանագրում չհամաձայնեցված երկու կետից: Դրանց բովանդակությունն, ըստ էության, բացահայտվեց մամուլում, և Փաշինյանն էլ իր հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ, կարծես տվեց այն մեսիջը, որ այդտեղ մեծ խնդիր չի տեսնում և, ըստ էության, պատրաստ է նաև դրան համաձայնել, ինչը, բնականաբար, էլ ավելի է մեծացնում Ադրբեջանի ախորժակը: Ալիևն իր՝ օրերս արված հայտարարություններում պահանջում է, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, բացի դրանից, նաև Հայաստանի ապառազմականացման խնդիր է դնում՝ ասելով, որ Հայաստանի զինումը հարցականի տակ է դնում խաղաղ ապրելու ցանկությունը: Սա այն գիծն է, որին ականատես ենք լինում արդեն չորս տարի, երբ Հայաստանի իշխանություններն՝ այդ ամեն ինչին համաձայնելու իրենց քաղաքականությամբ, գնալով ավելի ու ավելի են մեծացնում պահանջները և նոր պահանջներ առաջ քաշելու տեղ են տալիս Ադրբեջանին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Ադրբեջանը նշում էր, որ դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները «Խաղաղության պայմանագրի» շուրջ: Նա, կարծես, չի շտապում և թելադրում է խաղի իր կանոնները: «Ադրբեջանը չունի շտապողականություն պայմանագիրը կնքելու երկու պատճառով: Առաջին՝ առանց պայմանագրի էլ այն ամենն, ինչն իրեն անհրաժեշտ է, ստացել է Հայաստանի իշխանություններից և շարունակում է ստանալ: Երկրորդ՝ իրեն պետք է հենց գործընթացը և աշխարհին ցույց տրվող իր այդ «կառուցողականությունը»: Հետևաբար՝ որքան այդ բանակցությունները շարունակվում են, նույն Արևմուտքի կողմից հնարավոր ճնշումները Ադրբեջանի վրա այնքան էլ իրական չեն, այնքան էլ մեծ չեն, այնքան էլ իրական հետևանքներ ստեղծող չեն, որովհետև Արևմուտքը շահագրգռված է, որ հանկարծ Ադրբեջանը չնեղանա և չընդհատի բանակցությունները:Այսպիսով, այս բանակցությունների ընթացքն Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է, քան պայմանագրի կնքումը»,նշում է մեր զրուցակիցը: Ադրբեջանում շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» թեզի արծարծումը: Երբեմն ինչոր անհոգություն է նկատելի մեր կողմից՝ «խոսում են, թող խոսեն» ձևակերպմամբ, բայց այս տարիների ընթացքում տեսել ենք նաև Ադրբեջանի իշխանությունների համակարգված քայլերը, երբ նրանք իրենց ցանկալի արդյունքին են հասել տարբեր հարցերում: Արդյոք սա նաև հոգեբանական որոշակի հնա՞րք է մարդկանց վրա ազդելու համար, և ինչո՞ւ խելամիտ արձագանք չկա Հայաստանի իշխանությունների կողմից:

«Իրականում սա բոլորովին էլ հոգեբանական ճնշման խնդիր չէ միայն, և չէ՝ առաջին հերթին: Այս թեզն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից՝ կանխելու կամ հավասարակշռելու համար Արցախ հայերի վերադարձի օրակարգի ձևավորումը, և պատահական չէ, որ երբ այս ֆոնին միջազգային հանրությունը, օրինակ՝ նույն Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում և պահանջում, որ Ադրբեջանն ուղիղ երկխոսություն վարի Արցախի հայերի հետ նրանց վերադարձի հարցի շուրջ, Ալիևն էլ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը երկխոսություն վարի «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «վերադարձի» շուրջ: Այս թեզն ի սկզբանե այս նպատակով է առաջ քաշվել, և երկրորդ՝ հիշենք Ալիևի հայտարարությունը, որ Երևանը, Սևանը և մի շարք այլ բնակավայրեր ադրբեջանական են, և Ադրբեջանը դրանք կվերցնի առանց զենքի, այսինքն՝ ադրբեջանցիները կվերադառնան, և դա կդառնա ադրբեջանական:

Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը դրան չի հակազդում և չի հակազդել ի սկզբանե, որպեսզի միջազգային հանրության մոտ այն կեղծ տպավորությունը չստեղծվի, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզի հակակշիռը հայերի վերադարձն է Արցախ: Ոչ: Հայերի վերադարձն Արցախ անհրաժեշտ հարց է կոնֆլիկտի կարգավորման և, ընդհանրապես, այդ մարդկանց իրավունքների վերականգնման կոնտեքստում: Դրա հակադարձումը պիտի լիներ պահանջը, որպեսզի հայերը վերադառնան Բաքու, Սումգայիթ և Ադրբեջանի այլ վայրեր, որտեղ նրանք բնակվել են մինչև 1990 թվականը: Պետք է ձևավորվեին կառույցներ, որոնք նույն կերպ կդիմեին միջազգային հանրությանը և այլն, և այլն: Այս ամենի ուղղությամբ ոչինչ չի արվել, Ադրբեջանը հետևողականորեն աշխարհին մատուցում է այս թեզը, և, այո, մի օր գալու է պահը, որ աշխարհն էլ կսկսի պահանջել Հայաստանից, որ այստեղ էլ նշաձող իջեցնենք և ադրբեջանցիներին ընդունենք Հայաստանում»,հավելում է կենտրոնի փորձագետը: Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23րդ նստաշրջանում, խոսեց ցեղասպանությունների, դրանց կանխարգելման և այլնի մասին: Գեթ մեկ ձևակերպում չհնչեց Հայոց ցեղասպանության, Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների և, ի վերջո, Հայաստանում 2022 թ.ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

«Հայաստանի իշխանությունները շատ վաղուց են հրաժարվել ընդհանրապես Արցախի մասին խոսելուց և հանրությանն էլ փորձում են մարսեցնել այդ թեզը, որ այդ թեման պետք չէ և չի կարելի բարձրացնել: Ինչ վերաբերում է նույն այդ դատարանի հարցին, հիշեցնենք, որ ժամանակին այդ դատարանին միանալը հիմնավորվում էր Ադրբեջանի դեմ հայցեր բարձրացնելու և մեր ձայնը ավելի լսելի դարձնելու փաստարկներով, բայց հետագայում տեսանք նույն Փաշինյանի հայտարարությունը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը դեմ չէ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելուն: Այստեղ ևս իրականում ոչինչ չկա, և Հայաստանի իշխանությունն այս հարցում էլ փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ: Հայաստանի իշխանությունները որդեգրել են իրենց քաղաքականության հստակ գիծը և տարիներ շարունակ դրանով առաջ են ընթանում»,-եզրափակում է Աննա Կարապետյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Beneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia