Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվե
BLOGԹրամփի ընտրություններից հետո, և նույնիսկ դրանից առաջ, ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սկսել են սրվել՝
o ՌԴ և Թուրքիայի միջև առևտուրը սկսել է նվազել, քանի որ Թուրքիան սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների տրանզիտային առևտրում
o Թուրքիան շարունակում է սպառազինություն մատակարարել Ուկրաինա, որը ՌԴ դժգոհությունն է հարուցում
o Ավարտին է մոտենում Բայրաքթարների հավաքման արտադրության շահագործման հանձնումը Ուկրաինայում, որը հիմա ՌԴ համար դառնում է լեգիտիմ թիրախ
o Նախկին հացահատիկային գործարքը չի գործում
o 1.5 տարի Պուտինի և Էրդողանի միջև հանդիպում չի եղել, նույնիսկ Էրդողանի` Կազան այցի ժամանակ, որտեղ նա սառը ընդունելության արժանացավ
o Աբխազիայում հակառուսական բողոքների հետևում նաև թուրքական ազդեցություն էր կանգնած, նպատակն էր թույլ չտալ, որպեսզի ռուսական կապիտալը գրավի աբխազական ծովափն այնպես, ինչպես թուրքականն արել է Բաթումի ծովափում
o ՌԴ տարածքում հետապնդումներ են սկսվել պրոթուրքական գործիչների դեմ, լրտեսներ են ձերբակալվել, ՌԴ-ն գիտակցում է, որ թուրքերը շատ ակտիվ առաջ են տանում իրենց պրոթուրանական օրակարգը, ներառյալ ՌԴ տարածքում, և սկսել են հակազդել դրան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



