ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Մարդու իրավունքների պաշտպանը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանն Ադրբեջանի կողմից, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, վերջիններիս նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին, սեռով պայմանավորված` կանանց թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության պատճառներին և ոլորտին առնչվող այլ հարցերի:
Հետևեք մեզ՝ այստեղ