Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ` Ն. Ա., ծնված 2009 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը։
Փրկարարները վարորդին պատգարակով մոտ 70 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային.տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հետևեք մեզ՝ այստեղ