Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանը, հանդիսանալով «երկու պետություն» սկզբունքի կողմնակից, ճանաչել է Պաղեստինի անկախությունը:Դա մի որոշում էր, որը հիմնված էր արժեքների վրա։ Որպես երկիր, որը բախվել է հայրենակիցների սովի մատնվելու, բռնի տեղահանման երևույթներին, մենք չենք կարող անտարբեր մնալ նրա նկատմամբ, ինչը կատարվում է Պաղեստինի հետ: Այս մասին Բահրեյնում «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվողպանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Ցավոք, դիվանագիտական առումով շատ բան չենք կարող անել, բայց մեր կողմից հնարավոր քայլերից մեկն անկախության ճանաչումն էր, որը մենք արել ենք: Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե՜ պաղեստինցիների, թե՜ իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է»,- ասել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ