102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆիլադելֆիայի ծերանոցներից մեկում ծանոթացած 100-ամյա տղամարդը և 102-ամյա կինը սիրահարվել են և ամուսնացել՝ սահմանելով Գինեսի ռեկորդ՝ դառնալով աշխարհի ամենատարեց նորապսակները:
Գինեսի համաշխարհային ռեկորդները հաստատել են, որ Բերնի Լիտմանը և Մարջորի Ֆիթերմանը գերազանցել են ամենատարեց զույգի ռեկորդը, երբ նրանք ամուսնացել են մայիսի 19-ին ծերանոցում, որտեղ երկուսն էլ ապրում են:
Լիտմանը և Ֆիթերմանը ծանոթացել են այս հաստատությունում կոստյումների երեկույթի ժամանակ, և ավելի ուշ պարզվել է, որ նրանք երկուսն էլ միաժամանակ սովորել են Փենսիլվանիայի համալսարանում, բայց երբեք չեն հանդիպել որպես ուսանող։
Սառա Սիչերմանը՝ Լիթմանի թոռնուհին, պատմել է Jewish Chronicle-ին, որ զույգի «բախտը շատ է բերել գտնել միմյանց և լինել միմյանց աջակցությունը, հատկապես համաճարակի ժամանակ»:
Նա գրել է սոցիալական ցանցերում, որ Լիթմանը և Ֆիթերմանը «երկուսն էլ 60+ տարի են անցկացրել իրենց առաջին ամուսինների հետ և նորից սեր են գտել 100 տարեկանում»:
Ռաբբի Ադամ Ուոլբերգը, ով ղեկավարել է արարողությունը, Fox News-ին ասել է, որ զույգը «ի վերջո հասել է մի կետի, երբ ոչ միայն մտերիմ ընկերներ, այլ ամուսիններ դառնալը ճիշտ քայլ էր»:
Հետևեք մեզ՝ այստեղ