Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ փոխանցելու Իրանի՝ Սիրիայի կառավարությանն աջակցության ուղերձը, հայտնում է Mehr-ը։
Ինչպես հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։
Իրանցի բարձրաստիճան պատգամավոր և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն կտրականապես հերքել է Սիրիայում երկրի դեսպանատան փակման և նրա անձնակազմի, ինչպես նաև Դամասկոսից ռազմական խորհրդատուների տարհանման մասին պնդումները՝ ընդգծելով, որ դիվանագետներն ու հրամանատարները դեռ արաբական երկրում են։
«Մենք չենք տարհանել մեր խորհրդականներին և դեսպանատան (աշխատակիցներին): Նրանք ներկա են Դամասկոսում»,- շաբաթ օրը ասել է Ռեզա զադեն: