Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն անհետացել է ռադարներից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով Flightradar 24 ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Սակայն ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ, ըստ Սիրիայի նախագահի գրասենյակի, Ասադը չի լքել երկիրը։
Իր հերթին Al Jazeera-ն հայտնել է, որ օդանավակայանը թուրքամետ զինյալների հսկողության տակ հայտնվելուց մի քանի րոպե առաջ թռիչքներին հետևող համակարգերը մեկ ինքնաթիռ են հայտնաբերել Սիրիայի օդային տարածքում. Syrian Air 9218 համարով Իլ-76 ինքնաթիռը վերջին թռիչքն է եղել Դամասկոսից։
Սկզբում ինքնաթիռը ուղղվել է արևելք, հետո թեքվել հյուսիս։ Մի քանի րոպե անց նրա ազդանշանն անհետացել է, երբ այն պտտվել է Հոմսի վրա:
CNN-ն էլ, վկայակոչելով թուրքամետ ուժերի իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ Բաշար Ասադի ակտիվ որոնումներ են ընթանում, զինյալները հարցաքննում են սիրիական զինվորական սպաներին և հետախուզության աշխատակիցներին, որոնք կարող են տեղյակ լինել նրա տեղաշարժերին։