Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց
ECONOMICSՉինական GoodWe ընկերությունը մշակել է նոր ծածկոց-տանիք մասնավոր տնային տնտեսությունների համար, դրանք ինտեգրված են Polaris ֆոտովոլտային վահանակներով, և այն ոչ միայն էներգիա է արտադրում տան համար, այլ նաև պաշտպանում է դրա տակ գտնվող մեքենաները։ Այդ մասին գրել է Pv ամսագիրը, գրում է Focus.ua-ն։
Հաղորդվում է, որ այդ նոր ծածկոց-տանիքը հասանելի է երկու տարբերակով: Առաջին տարբերակը 4,8 կՎտ հզորությամբ և 6500x3000 մմ չափսերով է և նախատեսված է մեկ մեքենա տեղավորելու համար։ 6500x5200 մմ չափսերով և վահանակի 8 կՎտ հզորությամբ երկրորդ տանիք-ծածկոցի տակ կարող են տեղավորվել երկու մեքենա։ Դրանց բարձրությունը կարգավորելի է 2000 մմ-ից մինչև 2500 մմ սահմաններում, ընդ որում դրանք պատրաստված են պինդ ալյումինե համաձուլվածքից, որի շնորհիվ էլ թեթև են և հեշտ տեղադրվող:
Ըստ արտադրողի, ծածկոց-տանիքը անջրանցիկ է և հարմար է տարբեր բնակելի վայրերի և այլ տեղանքների համար: Մինչև 240 կմ/ժ արագության քամու դիմադրության շնորհիվ այն կարող է դիմակայել նույնիսկ այնպիսի դժվար եղանակային պայմաններին, ինչպիսիք են ցիկլոնները:
Նշվում է, որ ծածկոց-տանիքները հագեցած են Polaris վահանակներով, որոնք ունեն 21,5% էներգիայի փոխակերպման արդյունավետություն և 215 Վտ/մ2 հզորություն: Դրանց չափերը 2142 մմ x 1160 x 29,6 մմ է և կշռում են 30 կգ:
«Այս նոր արևային ավտոկայանատեղիի ներդրումը զգալի առաջընթաց է բնակելի տարածքների արևային լուծումների մեջ, դրանք համատեղում են ֆունկցիոնալությունը, արդյունավետությունը և ոճը», - ասել է GoodWe ընկերության ներկայացուցիչը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]