Աստղային հիթ շքերթ. Շուշան Երիցյանի TOP 5 ամենասիրելի ֆիլմերը
LIFEStyle.news.am-ը գրում է.
«Աստղային հիթ շքերթի» այսօրվա հնգյակը կազմելու նպատակով դիմեցինք մոդել, դերասանուհի եւ հաղորդավարուհի Շուշան Երիցյանին: Շուշանի TOP հնգյակում տեղ են զբաղեցրել արդեն իսկ հին եւ դասական դարձած հայտնի ֆիլմեր: Ահա, թե այսօրվա հիթ շքերթն ինչ տեսք ունի.
5.«Կնքահայրը»/The Godfather
«Այստեղ շեշտվում է ընտանիքի գաղափարը եւ կարեւորությունը: Այս ֆիլմից շատ բան կարող ես քաղել կյանքի համար»:
4.«1+1»
«Այս ֆիլմում այնքան բարություն ու մարդկային ճիշտ տեսակ կա, որ չես կարող չտպավորվել»:
3.«Մալենա»/Malena
«Գեղեցկությունը հաճախ ատելություն է առաջացնում եւ մարդիկ չեն կարողանում տեսնել նաեւ գեղեցիկ հոգին: Խորը հոգեբանական ֆիլմ է, որը մի քանի բառով չես նկարագրի»:
2. «Gia»
«Ամենահայտնի մոդելի օրինակով բացահայտվում է, թե ինչ է լինում երբ պատահական փառքի ես հասնում ու չես կարողանում ճիշտ տնօրինել դա: Այդ ամենը բերում է կործանման: Ֆիլմն ուսուցողական բնույթ ունի եւ իրական փաստերի վրա է հիմնված»:
1. «Կոկաին»/Blow
«Ջոննի Դեփի ու Պենելոպե Քրուզի գլուխգործոցն է: Կարծում եմ` այս ֆիլմը մեծ նշանակություն ունեցավ թմրանյութերի դեմ պայքարի հարցում: Այդ արատավոր երույթի թվացյալ հաջողություն բերող, բայց իրականում կործանարր լինելու մասին է: Ազդեցիկ եւ ճիշտ նկարահանված ֆիլմ է»:
Սյունե Առաքելյան



