«Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել ձախ պաշտպան Ֆերլան Մենդիի վնասվածքի վերաբերյալ, որը ֆուտբոլիստը ստացել էր Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (0:3):
«Մենդիի բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ քառագլուխ մկանի վնասվածք։ Սպասում ենք զարգացումների»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
AS-ը հայտնում է, որ վնասվածքի պատճառով պաշտպանը կարող է բաց թողնել երեք շաբաթ։
Այս մրցաշրջանում Մենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո: